Tert.am-ը գրում է.
 Օգոստոսի 21-ին կայանալու է Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանի բողոքի քննությունը. այս մասին Tert.am-ին հայտնեց Մարատի քույրը՝ Մարիանա Միրզոյանը՝ ավելացնելով, որ ոչինչ, ընդհանուր առմամբ, չի փոխվել՝ եղբոր առողջական վիճակն ու նրա նկատմամբ Ադրբեջանում եղած վերաբերմունքը նույնն են մնացել:

Մարատ Ուելդանով- Գալուստյանի մտերիմ ընկեր ու գործընկեր Ելենա Մակարենկոն էլ, ով նախորդ տարվա հունիսին Մարատի հետ ձերբակալվել էր Բաքվում նշեց, որ հույս ունի, որ այս անգամ դատարանն արդար կլինի և  Մարատը ազատ կարդարացվի, քանի որ իսկապես նա անմեղ է: «Հույս չունեմ, որ  օգոստոսի 21-ին գործով վճիռը կլինի: Ամեն դեպքում, մեր փաստաբանները մեծ աշխատանք են տանում այդ ուղղությամբ»,- նշեց նա:

Ելենա Մակարենկոն պատմեց, որ Բաքվում բանտարկված ընկերոջ հետ երեկ է հեռախոսով խոսել: «Նա խոց ունի՝ նյարդային համակարգի խնդիրների,  մշտական սթրեսի, վատ սննդակարգի հետևանքով:  Մենք մշտապես նրան ծանրոցներ ենք ուղարկում, որ գոնե ինչ-որ ձևով աջակցենք նրան»,- ասաց նա:

Ելենա Մակարենկոն հայտնեց, որ ՌԴ ԱԳՆ-ն իր քաղաքացուն օգնությունը դատական լսումներին իր ներկայությամբ է ապահովում:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ էր պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել