Life.tert.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ու ամուսինը` Արամը, օրեր առաջ նշել են իրենց որդու 1–ամյակը։ Արևիկը Tert.am Life–ին է տրամադրել լուսանկարներ միջոցառումից ու պատմել, որ նախընտրել է մանկական խնջույք չկազմակերպել, քանի որ որդին դեռ փոքրիկ է և լավ չի հասկանում, որ դա իր տոնն է։

 «Հասկացա, որ բալիկս դեռ չի վայելելու իր տոնը, քանի որ փոքր է։ Հիմա տոնն ավելի շատ իմն ու Արամինն է։ Մենք իրենից շատ էինք ուրախացել։ Այդ իսկ պատճառով ոչ այնքան մանկական փոքր միջոցառում կազմակերպեցինք»,– ասաց Արևիկը։ Միջոցառումը փոքրիկ է եղել, սակայն հաղորդավարուհին մանրակրկիտ աշխատել է դետալների վրա։

Փոքրիկ Ռուբենը վերաիմաստավորել է ծնողների կյանքը։ «Ամենաթանկ ու պատասխանատու զգացմունքների մասին կարելի է խոսել անվերջ, կարելի է նաև ոչինչ չասել. դրանք, գրեթե, հավասար են։ Ռուբենի ծննդից հետո երջանկության մասին պատկերացումս է փոխվել։ Երբ տանը տեսնում ես փոքրիկի կոշիկներ կամ խաղալիք, թվում է՝ դրանից ավելի երջանիկ պատկեր աշխարհում չկա։ Երջանկության նման առիթներ կարելի է անընդհատ գտնել, երբ ապրում ու աշխարհը բացահայտում ես քո  ստեղծած մարդու հետ,– ասաց մայրիկը, որն անհամբերությամբ սպասում է որդու`«ինչուիկի» տարիքին։ –Քանի որ ոչ ես, ոչ էլ ամուսինս խոսելու հետ խնդիր չունենք, շատ ենք սիրում բացատրել, կարծում եմ` այդ տարիքում լիարժեք կկատարենք մեր ծնողական պարտականությունը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել