Azatutyun.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Իրանը դուրս չի գա 2015-ին աշխարհի գերտերությունների հետ կնքվածհամաձայնագրից, որը նախատեսում է պատժամիջոցները վերացնելու դիմաց Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակում:

Այսօր Մոսկվայում Լավրովը հանդիպել է Բոլիվիայի արտգործնախարարին, որի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է նաև Իրանի թեմային:

Լավրովն ասել է, թե հույս ունի՝ Իրանը դուրս չի գա համաձայնագրերից, նաև հույս հայտնելով, որ «Միացյալ Նահանգները չի խախտի համապարփակ գործողությունների պլանի իր պարտավորությունները»:

Լավրովի խոսքով՝ ընդհանրապես միակողմանի սահմանված պատժամիջոցները «լեգիտիմ չեն»:

Նա անպատասխանատու գործողություն է համարել, երբ որևէ խնդրի շուրջ ձևավորված հավասարակշռությունը փորձ է արվում պատժամիջոցներով խախտել հօգուտ իրենց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել