Bravo.am-ը գրում է.
Նաիրա Մովսիսյանը «փախել» է երեւանյան շոգից: Ջրի սիրահար դերասանուհին դստեր եւ մայրիկի հետ հանգիստը վայելում է ծովափին: 
«Մի փոքր չնախատեսված էր մեր այս տարվա հանգիստը, չհասցրեցի նախապես ընտրել վայրը: Ուրախ ժամանակ եմ անցկացնում դստերս հետ: Նրա հետ հանգիստը պասիվ չի կարող լինել, անընդհատ վազքի մեջ ենք: Այստեղ գալու առաջին օրերին փոքրիկիս մոտ մի փոքր խառնաշփոթ սկսեց՝ փոխել էր միջավայրը, անկողինը, բայց արդեն ընտելացել է ու իրեն շատ լավ է զգում, հիմա էլ հետ վերադառնալը դժվար կլինի :) Այս տարվա հանգիստս շատ բան կփոխի իմ կյանքում»,- ասել է դերասանուհին:
 Նաիրայի համար ամենալավ հանգստյան օրերն անցնում են մայրիկի ընկերակցությամբ. «Երբեմն հաճելի է նաեւ ընկերների ներկայությունը՝ կախված, թե ինչ աստիճանի է հոգնածությունս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել