Ալկոհոլ խմելուց հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է ավտոմեքենայի ղեկին նստել ո՛չ քեզ, ո՛չ շրջապատողներին չվնասելու համար:

Ահա ակնհայտ օրինակ՝ ինչպես է ալկոհոլի տարբեր քանակությունն արյան մեջ ազդում ավտոմեքենան կառավարելու ունակության վրա:

1. Արյան մեջ 0,2-0,3 պրոմիլ ալկոհոլը զգալիորեն դանդաղեցնում է ռեակցիան: Այդ վիճակում դժվար է գնահատել՝ ինչ արագությամբ են շարժվում լույսի աղբյուրները, հեռավորությունը մինչև դրանց և դրանց չափը:

2. 0,5-0,8 պրոմիլի դեպքում՝ 1 լ գարեջուր կամ 120 մլ օղի, տեսողական գործառույթն արգելակվում է, աչքերն ավելի դանդաղ են հարմարվում լուսավորության տարբեր տիպերին, ավելի քիչ են ընկալում կարմիր գույնը:

3. Ալկոհոլի ավելի մեծ քանակությունը նեղացնում է տեսողական անկյունը, վարորդը դադարում է վերահսկել կողքերը տեղի ունեցողը:

4. 2,5 լ գարեջրի կամ 300 մլ օղու օգտագործումը հանգեցնում է ավտոմեքենան կառավարելու անկարողության:

5. Արյան մեջ 5 և ավել պրոմիլ ալկոհոլի պարունակությունը պաշտոնապես մահացու է համարվոմ:

Ալկոհոլն օրգանիզմից դանդաղ է դուրս գալիս: Դրա համար կարող է պետք լինել 4-16 ժամ կամ ավել: Ամեն ինչ կախված է մարդու սեռից, քաշից, կերած սննդի քանակից, անհատական նյութափոխանակությունից:

Եթե խմելիս չես կերել, ալկոհոլն արագ հասնում է աղիներ, մարդն արագ հարբում է, արագ էլ սթափանում է:

Իսկ եթե համեղ կերել ես և խմել, ալկոհոլը մնում է ստամոքսում սննդի հետ, մինչև այն մարսվի: Այսինքն՝ մարդն ավելի դանդաղ հարբում և դանդաղ սթափանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել