Հայաստանի կառավարության որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2017 թվականի սեպտեմբերի 23` շաբաթ օրը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ օգոստոսի 17-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

ՀՀ կառավարության որոշման նա­խագծի ընդու­նումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրե­րի մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրո­նական կազ­մա­կերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել