Գրենական պիտույքների գները Հայաստանում չեն աճել: Օգոստոսի 16-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

«ԱՎԾ վերջին տվյալներով` ուսումնական տարվան ընդառաջ գրենական պիտույքների գները չեն աճել: Սակայն մանկական հագուստի գներն աճել են 7 տոկոսով»,- ասաց Արմեն Պողոսյանն ու չբացառեց, որ մինչ սեպտեմբերի հնարավոր է՝ թանկացումներ լինեն:

Նրա խոսքով` նախկին տարիների հաշվարկից ելնելով` երեխային դպրոց ճանապարհելու համար պահանջվում է մոտ 40000-50000 դրամ` ներառյալ հագուստ և գրենական պիտույքներ:

«Հիմնականում գնում են նվազագույն քանակի անհրաժեշտ գրենական պիտույքները: Հաճախ ծնողները բողոքում են գրենական պիտույքների որակներից: Երբեմն նաև դպրոցներում նկատվում է սոցիալական բևեռացում»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով` ըստ իրենց ուսումնասիրությունների` Հայաստանում տարեկան ընդհանուր 6 տոկոս գնաճ է տեղի ունենում: Սպառողական զամբյուղը 55.000 դրամ է, իսկ միջին աշխատավարձը` 150.000 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել