Յուրաքանչյուր տնային տնտեսուհու հայտնի է, թե որքան դժվար է այրվածքից մաքրել թավայի կամ կաթսայի հատակը: Որպես կանոն, այդ գործողության համար անհրաժեշտ են լինում հատուկ մաքրող միջոցներ և ֆիզիկական մեծ ուժի վատնում:

Ներկայացնում ենք պարզ հնարք, որը թույլ կտա արագ և առանց մեծ ջանքերի մաքրել այրվածքները: Հարկավոր է ընդամենը սոդա և սովորական 9% քացախ:

Պետք է դնել թավան վառված երեսով դեպի վեր, այնուհետև շաղ տալ սոդան. կարելի է քսել սոդան խոնավ սպունգով, որպեսզի այն չցրվի: Ինչից հետո պետք է քացախով թրջել թավայի վրայի սոդան և սպասել, մինչև սոդայի և քացախի փոխազդեցությունը ավարտվի և դրանք խառնված լինեն: Կարելի է արդեն մաքրել թավան սպունգով՝ վառված հատվածները հեռացնելու համար. այժմ դրանք ավելի հեշտ կմաքրվեն:

Եթե կեղտաբծեր դեռ մնում են, ապա պետք է կրկնել գործողությունը ևս մեկ անգամ, իսկ վերջում լվանալ թավան տաք ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել