Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասում՝ անտառում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելը առայժմ անհնար է: Տեղում երկու տեղամասով իրականացվում է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով: Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-փրկարարների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել