Life.panorama.am-ը գրում է.
 Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Էդգար Պողոսյանը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Վեբ հարթակում նա պատրաստել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ։ Եվ այժմ Էդգարը սպասում է սեպտեմբերի 1-ին իր դպրոցում իր ստեղծած պրոդուկտը գործարկելու համար։ Էդգար Պողոսյանը Սիսիանի ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է։
  Ծրագրավորման առաջին քայլերը սովորել է 2015թ. քաղաքի մեծահասակների կենտրոնում, այնուհետև 2016-ին` ավագ դպրոցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացվելուն պես, տեղափոխվել է այնտեղ և հմտությունները զարգացրել ինժեներական լաբորատորիայում։ Էդգարի ստեղծած զանգի ավտոմատացված համակարգը կոչվում է Clever Sentry՝ խելացի ժամապահ։
  Այն հասանելի է վեբ հարթակում՝ csentry.com։ Clever Sentry-ն կարելի է գործարկել նաև բջջային հեռախոսով։ Համակարգն ունի չորս հիմնական գործառույթ` զանգը հնչում է ճիշտ ժամանակին, և պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը նստի ուսուցչանոցում, անընդհատ նայի ժամացույցին և հնչեցնի զանգը։ Համակարգն ունի տագնապի զանգ՝ առանձին կոճակը տալիս է տագնապի ազդանշան։
  Երրորդ գործառույթն օգնում է, որպեսզի դասամիջոցներին հնչեն երգեր։ Ընդ որում, ձայնադարանում Էդգարի կողմից հատուկ ընտրված երգեր են. այստեղ բացառված է ռաբիսը, հիմնականում հայկական ազգագրական, հայրենասիրական երգեր են, որոնց միջոցով աշակերտների մոտ կսերմանվեն ազգային արժեքներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել