Երևանում տաքսու վարորդը օգոստոսի 10-ին հաղորդում է տվել ոստիկանություն, որ Հրազդանի կիրճում կայանված իր ավտոմեքենան փախցրել են առավոտյան 07:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեսահսկող սարքը ֆիքսել է մեքենան փախցնելու պահը:

Ոստիկանությունը, սակայն, չի հայտնաբերել մեքենան փախցնողին և կոչ է անում ճանաչողներին դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին. տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել