Tert.am-ը գրում է.
 Վնասը գումարով ոչ միայն գումարով պետք է չափել, այլ նաև Սփյուռքի վստահությամբ, որը մենք կորցրել ենք. Tert.am-ի հետ զրույցում  նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով Համահայկական բանկի փակման մասին տեղեկությանը, որը գործունեության 6 տարիների ընթացքում վաստակել էր ընդամենը 75 000 դոլար:   
 Նշենք, որ օրերս Կենտրոնական բանկը տարածել էր տեղեկություն Համահայկական բանկի վերակազմավորման մասին, որը դառնում է ներդրումային հիմնադրամ: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ այդ վերափոխման պատճառն արդյունավետության առավել  բարձր մակարդակի հասնելն է:  
 Թաթուլ Մանասերյանը նախ հաստատեց, թե  Համահայկական բանկի գաղափարը բազմիցս և վաղուց արծարծվել է՝ որպես Հայաստանի և Սփյուռքի գործարար շրջանակների համագործակցության պահանջարկված կառույց, որը ձախողեց մի քանի պատճառներով:
 «Բայց, ըստ էության, տարիների ընթացքում  կառույցի չգոյությունն ու անհաջողությունը, համապետական բանկի գաղափարին ոչ արժանի մանր-մունր, ոչ սազական գործառույթները արժեզրկեցին գաղափարը: Եվ դրա հետևանքով, և նաև մի շարք այլ գործոնների  հետևանքով սփյուռքը չստացավ այն ակնկալիքները, ինչ նախկինում ուներ և սպասում էր որոշակի հստակ քայլերի»,-ասաց նա:  
 Տնտեսագետը՝ որպես մեկ այլ պատճառ, նշեց Համահայկական բանկի կառավարման թերացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել