ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվանից՝ օգոստոսի 15-ից, մեկնել է կարճատև արձակուրդ, որն անցկացնելու է Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

«Հանգստի ընթացքում Կարեն Կարապետյանը շարունակելու է մշտական կապի մեջ մնալ կառավարության անդամների հետ»,- նշել է նա:

Վարչապետի արձակուրդը կտևի մինչև օգոստոսի 18-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել