Google ընկերությունը 30 նոր լեզու է ավելացրել Google Voice Search ձայնային որոնման ծրագրում։ Ավելացված լեզուների թվում է նաև հայերենը։

«Google-ն աշխատել է լեզվի կրողների հետ՝ ձայնային նմուշների հավաքման համար, որոնք անհրաժեշտ են մեքենայական ուսուցման մոդելներին սովորեցնելու համար, որոնք այժմ ունակ են մշակելու ավելացված լեզուներով հարցումները»,- նշվում է Google-ի պաշտոնական բլոգում։

Ավելացված լեզուների թվում են նաև վրացերենն ու ադրբեջաներենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել