Tert.am-ը գրում է.
ՀՀ վարորդական իրավունքի վկայականով այժմ հնարավոր կլինի ՌԴ-ում աշխատանք կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
 «Այսօր նամակ եմ ստացել մոսկվայաբնակ ՀՀ քաղաքացուց՝ պարոն Մարուքյան Ձեր գործադրած մեծ ջանքերի շնորհիվ, վերջապես, ՌԴ-ն ճանաչեց նաև ՀՀ վարորդական իրավունքը, ինչի համար շատ շնորհակալություն»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտել Ռուսաստանում երթևեկության կանոնների փոփոխության մասին որոշումը, ըստ որի՝ նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այսինքն՝ օտարերկրյա, այդ թվում`ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանային Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով: 
 
Այս համատեքստում բավականին մեծ արձագանք էր գտել նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը, որով նա Հայաստանին առաջարկել է ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների ճանաչման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել