Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում 1 շաբաթվա ընթացքում սոցցանցերում արած գրառումների հետևանքով ձերբակալվել է 152 մարդ:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանության կողմից ուսումնասիրվել է սոցցանցերի 2703 օգտատիրոջ հաշիվ: Դրանցից 1264-ի ինքնությունը պարզվել է, որոնցից 152-ը ձերբակալվել է:

Թուրքիայի ՆԳՆ-ը դեռևս չի հայտնել, թե ձերբակալվածներից քանիսն են կալանավորվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել