Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վիրավորը, ով հրազենային վնասվածքներով է ՝ վերակենդանացման բաժանմունքում է:
 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից: Այս պահին ժամանում են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել