Բարև ձեզ, դուք կատարել եք անդառնալի, ձեր կյանքի ամենասխալ քայլը, դուք այսօրվանից դժոխքի պատվավոր քաղաքացիներ եք։ Եթե չէիք կարողանալու հասկանալ, թե ինչ է երեխան, եթե դուք պատրաստ չէիք այդ լուսավոր իրադարձությանը, ուղղակի պետք է ձեր դատարկ ուղեղները աշխատացնեիք ու պաշտպանվեիք։
Ինձ մեկ բան է հետաքրքիր. այսօր ինչպե՞ս եք ձեր գլուխը դնելու բարձին։ Եթե եկեղեցի գնաք, ծնկի իջնեք, ի՞նչ եք խնդրելու Աստծուն։ 
Մի պահ անենք անհնարը… փորձենք արդարեցնել ձեզ։ Միանգամից երկրորդ հարցն է ծագում։ Ինչո՞ւ թողնել ծառի տակ, ինչո՞ւ։ Ինչո՞վ եք մտածել։
Գոնե հասկանո՞ւմ եք՝ քանի զույգեր կան, որ ուղղակի երազում են բալիկ ունենալու մասին, բայց, ցավոք, այդ շնորհը տրվեց ձեզ՝ անարժանիներիդ, անսիրտներիդ, անգութներիդ և վերջապես ձեր նման անուղեղներին։
Մի պահ մտածե՞լ եք, որ ձեր կոտրած ձեռքերով մահվան եք դատապարտում ձեր երեխային։ Հասկանո՞ւմ եք՝ երեխային՝ անմեղին, անօգնականին, հրաշքին, յուրաքանչյուր մարդու կյանքի լուսավոր կետին։ Նորածինը… Մեկը, ով լույս աշխարհ էր եկել ձեր կյանքը դրախտ դարձնելու համար, իսկ դուք նրա կյանքին վերջ էիք տալիս։ Չնայած… ի՞նչ պիտի լիներ այդ երեխայի կյանքը ձեր հետ։
Դուք անբարոյական եք, այո, հենց անբարոյական, ու թքած ունեմ, թե դուք ինչ հիմքով եք երեխային թողել։
Ծառի տա՞կ, փողոցո՞ւմ։ Ո՞նց եք դրանից հետո շրջվել ու քայլել առաջ, ո՞ւր եք քայլել, ո՞ւր, ո՞նց եք ապրելու հիմա։ Բա որ չգտնեին երեխային։
Երևի մտածել եք՝ Աստված պահապան, հա՞։ Ուղեղներիդ ուղղակի չի հասել, որ Աստված հույսը ձեր վրա էր դրել, ձեր՝ անարժաններիդ։ Անասուններ։

Շարունակեք ապրել, շարունակեք կյանքը վայելել, միևնույն է, ձեր կյանքն իմաստ չունի։ Դուք դատապարտված եք, դուք սպանեցիք ձեզ հենց այն պահին, երբ գետնին թողած երեխայից գլուխ թեքեցիք ու հեռացաք։ Ապրե՞լ, միգուցե շնչեք, ուտեք ու գոյատևեք, բայց հիշեք՝ այն, ինչ կատարվում է ձեզ հետ, դա կյանք չէ, դա ապրել չէ, դա բնազդ է… 
Կենդանին ձեզնից մարդ է։

Գետնին մնացած երեխայի լացի ձայնը միշտ գալու է ձեր հետևից՝ քնած, թե արթուն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել