Էդինբուրգի համալսարանի գիտնականների խումբը 91 հրաբուխ է հայտնաբերել Անտարկտիդայի սառույցների տակ։ Լեռնաշղթան կարող է հավակնել մոլորակի ամենախոշոր հրաբխային գոտու կոչմանը։ Այս մասին գրում է Guardian պարբերականը։

100-3850 մետր բարձրությամբ հրաբուխները տեղակայված են մայրցամաքի արևմտյան ծայրամասում և ծածկված են սառույցի 2 կմ շերտով։

Գիտնականները սառցաշերտի տակ գտնվող մակերևույթն ուսումնասիրել են ինքնաթիռների ու ցամաքային տրանսպորտային միջոցներին ամրացված ռադարների օգնությամբ։ Այնուհետև ստացված տվյալները համադրել են տիեզերքից ստացված լուսանկարների հետ՝ պարզելու հրաբուխների առավել հավանական տեղադրությունը։

Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել 47 անտարկտիկական հրաբուխների գոյության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել