Infiniti ընկերությունը Pebble Beach Concours d’Elegance էլեգանտության ամերիկյան մրցույթի շրջանակում ներկայացրել է Prototype 9 կոնցեպտը։ Մեքենան նվիրված է 1940-ականների մարզական մեքենաներին։

Նախագծի հեղինակն է Ալֆոնսո Ալբաիսան։ Մեքենան ունի 150 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ։ 890 կգ կշռող մեքենան 100 կմ/ժամ արագություն զարգացնում է 5.5 վայրկյանում, առավելագույն արագությունը 170 կմ/ժամ է։ Մրցավազքային պայմաններում մարտկոցների լիցքավորումը կբավականացնի 20 րոպե։

Կոնցեպտ-մեքենան մեկտեղանոց է։ Սերիական արտադրության հնարավորության մասին դեռևս տեղեկություններ չկան։

v

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել