Yerkir.am-ը գրում է.
Ռուսաստանը մոտ ժամանակներս կսկսի Տ-90 տանկերի մատակարարումը Իրան: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Բաղդադում ՌԴ դեսպան Մաքսիմ Մաքսիմովին հղումով:

«Մոտ ժամանակներս, նախկինում կնքված պայմանագրի համաձայն, կսկսվի Տ-90 տանկերի մատակարարումը Իրան: Կշարունակվեն նաև բանակցությունները ռազմատեխնիկական համագործակցության այլ հարցերի շուրջ»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել