Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը (شورای نگهبان) ուսումնասիրել է Իրանի Մեջլիսում վերջերս հաստատված «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասը համատեղ օգտագործելու մասին» օրինագիծը և հայտարարել, որ այն չի հակասում ԻԻՀ սահմանադրությանը:
Իրանի սահմանադրության համաձայն՝ Մեջլիսի կողմից ընդունված բոլոր որոշումները պետք է հանձնվեն Սահմանադրության պահապան խորհրդի քննարկմանը։ Պահապան խորհուրդը պարտավոր է փաստաթուղթը ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում քննության առնել այն և որոշել դրա համապատասխանությունը իսլամի նորմերին և Սահմանադրությանը։ 
Դրանում հակասություն նկատելու դեպքում Պահապան խորհուրդն այն վերադարձնում է Մեջլիսի վերանայմանը։ Հակասություն չլինելու դեպքում որոշումը օրենքի ուժ է ստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել