Panorama.am-ը գրում է.
 «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության»,- այս մասին ասված է պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
 Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սևան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը և նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է նկարահանող խմբի ավտոմեքենային:
 Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։
Անհապաղ վարույթ նախաձեռնելու հարցով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել