Tert.am-ը գրում է.
 Ժամը 14.30-ի դրությամբ կան տարածքներ, որտեղ հրդեհաշիջումն ամբողջությամբ ավարտված է և տարածման վտանգ չկա, գոյացել են առանձին օջախներ, որտեղ հրդեհը դեռևս տարածման վտանգ ունի և աշխատանքներին ներգրավված են բավականին մեծ քանակով ծառայողներ, այդ թվում՝ փրկարարներ, ոստիկաններ, ՀՀ ԶՈւ ծառայողներ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ անդրադառնալով «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհին: 

Հովհաննես Խանգելդյանի տվյալներով՝ հիմնական դժվարությունները պայմանավորված են տեղանքի կտրտվածությամբ: Նա նշել է, որ հրդեհին մոտենալու ճանապարհները բավականին քիչ են:

«Արգելոցի տարածք է և համապատասխան հրդեհաշիջման տեխնիկա անգամ մոտեցնել չի լինում: Մենք հրդեհաշիջում իրականացնելու 6 տարբեր եղանակ ենք կիրառել, որոնցից են օդային ուժը, ՊՆ 2 ուղղաթիռ է ներգրավված, արգելոցի հյուսիսային հատվածում կիրառել ենք պայթեցման եղանակը, անանցանելի հատվածներում շերտ բացելու համար, որպեսզի հրդեհը չտարածվի «Խոսրովի» անտառային հիմնական հատվածը: Տարբեր ուղղություններով կիրառվել է ինժեներատեխնիկական միջոցներ՝ հատկապես Վայքի Սարավան գյուղի մոտակայքում ծագած հրդեհին շատ նպաստեց այս եղանակը»,- նշել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում բռնկվել էր բուսածածկ տարածք: Ըստ խիստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք: Ըստ ԱԻՆ-ի՝ օգոստոսի 14-ին, ժամը 14:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվում են 75 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա գյուղերի 60 գյուղապետ՝ մոտ 600 բնակչի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել