Life.tert.am-ը գրում է.

Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը միշտ առանձնացել է իր կանացիությամբ։ Tert.am Life–ի հետ զրույցում Նազիկն ասաց, որ դրա համար հատուկ ջանքեր չի գործադրում, այնպիսին է, ինչպիսին կա։

«Ես կարծում եմ` կինն անկախ մասնագիտությունից պետք է կանացի լինի։ Մեր սպորտաձևը չեմ առանձնացնում, քանի որ 2 ժամ պարապմունքը չի անդրադառնում մեր կանացիության վրա։ Հաճախ, փոքրիկ աղջիկները թյուր կարծիք ունեն ծանրամարտի մասին` իրենց թվում է, դրսում իրենց  կոպիտ պահելը լավ կանդրադառնա պարապմունքների վրա, ինչն այդպես չէ։ Սպորտը բնավորության շատ լավ գծեր է դաստիարակում մարդու մեջ։ Չեմ կարծում, որ դա կարող է  վատ  անդրադառնալ արտաքինի վրա։ Մարզիկներն ունեն մկանային կառուցվածք, ինչը, իմ կարծիքով, շատ գեղեցիկ է։
 Սպորտով զբաղվող կանայք ավելի ատլետիկ են, ինչը չի կարող անդրադառնալ իրենց պահվածքի, շփման և կանացի տեսքի վրա։ Ես երբևէ խնդիր չեմ ունեցել ապացուցել, որ կանացի եմ։ Ես այդպիսին եմ, որովհետև ինձ այդպես է դուր գալիս»,– նշեց մարզիկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել