Shamshyan.com-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ նման այցերը եւս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռեւս 1991 թ.-ին է քվեարկել հօգուտ ազատ, անկախ եւ ժողովրդավարական երկրի. այսօր անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի իրողություն է, եւ մենք պատրաստ ենք օգտագործելու մեր կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք խորհրդարանական բոլոր հարթակներում»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել