Միջազգային POP աստղ Beyonce-ն խոստովանել է, որ հունվարի 21-ին Բարաք Օբամայի նախագահական պաշտոնական երդման արարողությանը ԱՄՆ-ի հիմնը կատարել է ֆոնոգրամայի ներքո:
Ի սկզբանե այս մասին հայտարարել է այն նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, որը իբրև արարողության ժամանակ նվագակցել է երգչուհուն:
Բեյոնսեի պաշտոնական ներկայացուցիչը, ինչպես նաև երգչուհին մինչ օրս խնամքով թաքցնում էին այս փաստը, որը սակայն սոցցանցերում և ամբողջ համացանցում մեծ աղմուկի պատճառ էր դարձել:
Բանն այն է, որ Բեյոնսեի հազարավոր երկրպագուներ, հասկանալով, որ իրենց սիրելի երգչուհին իրենց ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆ-ը կենդանի չի կատարել, հայտարարել են այն մասին, որ հիասթափվել են իրենց կուռքից, և սկսել են հայհոյել նրան:
Եվ վերջապես POP աստղը որոշում է մեկնաբանել այս աղմկահարույց դեպքը: 
Երգչուհին հաստատել է փաստը: Նա նշել է, որ պարզապես չէր կարող սխալ թույլ տալ այդպիսի կարևոր արարողության ժամանակ, քանի որ ժամանակ չի ունեցել նվագախմբի հետ պարապմունքներ անցկացնելու համար:
«Ես բավարար ժամանակ չունեի ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆ-ը նվագախմբի հետ պարապելու համար: Դա մեծ շոու էր, որը ուղիղ եթերով հեռարձակվում էր ամբողջ աշխարհում, և ես չէի կարող ռիսկի դիմել: Դա էր պատճառը, որ ելույթ ունեցա ֆոնոգրամայի ներքո: 
Դա շատ տարածված երևույթ է երաժշտության ասպարեզում: Ես հպարտ եմ, թե ինչպես եմ ելույթ ունեցել նախագահի առջև»,- ասել է Բեյոնսեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել