Tert.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ Հայաստանն ունի իր հստակ դիրքորոշումը՝ որևէ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված, և որևէ բան այստեղ չի փոխվել, քանի որ այդ զենքն օգտագործվում է ոչ միայն ռազմական թիրախներ խոցելու, այլ նաև խաղաղ բնակչության դեմ:

Նա այսպես ասաց Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ արդյոք հայկական կողմից սկսվե՞լ է դիվանագիտական որևէ գործընթաց իսրայելական մամուլում հայտնված տեղեկատվության վերաբերյալ՝ զենք վաճառող իսրայելական ընկերության աշխատակիցների կողմից իսրայելական անօդաչու սարքերի՝ հայկական դիրքերի վրա փորձարկման հետ կապված:

Դիտարկմանը, թե այստեղ խնդիրն այն է, որ իսրայելական ընկերության աշխատակիցների են ստիպել զենքը փորձարկել, Տիգրան Բալայանը պատասխանեց․«Մենք խնդիրների մասին տեղյակ ենք, հետևում ենք դրանց: Ես որևէ հնարավորությունների մասին չեմ կարող խոսել: Գործընթացներ կան»:

ԱԳՆ մամուլի խոսնակն ուշադրություն հրավիրեց Հայաստանի և Հայաստանի գործընկերների հայտարարությունների վրա: «Եթե ուշադրություն դարձնենք մեր դիվանագիտական շփումների աշխարհագրությանը, ապա այնտեղ ինչ-որ դինամիկա կնկատենք»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել