Սերբական «Պեչատ» թերթն անդրադարձել է ամերիկացիների կողմից վերջին 12 տարում նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և հատկապես Ուկրաինայում կառուցված և ակտիվ գործող ռազմա-կենսաբանական լաբորատորիաներին, որոնց հիմնական զբաղմունքը նոր վիրուսների և հիվանդությունների «արտադրությունն» ու ուսումնասիրությունն է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև տարածումը։ Այդ լաբորատորիաների գործունեությունը ստուգել և վերահսկել գրեթե հնարավոր չէ։
Ըստ պարբերականի՝ ամենաշատ լաբորատորիաները նախկին Սովետական Միության տարածքում գործում են Ուկրաինայում, որտեղ 2014-2017 թթ․-ին բացվել է 15 այդպիսի լաբորատորիա։ Բացի Ուկրաինայից՝ այդպիսի մի քանի լաբորատորիաներ գործում են Վրաստանում, որոնցից մեկն անցյալ տարի փակվել է, Ղազախստանում, 2013 թ․-ին այդպիսի լաբորատորիա բացվել է Ադրբեջանում, իսկ անցյալ տարվանից, ըստ «Պեչատ»-ի, այդպիսի լաբորատորիա գործում է նաև Հայաստանում։
Սերբական թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն այդպիսի լաբորատորիաներով շրջապատել է նաև Չինաստանը և Իրանը։
Ընդհանրապես, ըստ «Պեչատ»-ի աշխարհում կա 400 այդպիսի լաբորատորիա, որոնց կառուցման համար Վաշինգտոնը ծախսել է մոտ 1 միլիարդ դոլար։
Համոզված եմ, որ եթե վաղը հարցում արվի, ապա մեր համապատասխան մարմինները կհերքեն այս լուրը։ Շատ ուրախ կլինեմ, եթե սերբական թերթի տվյալները ապատեղեկատվություն լինեն, սակայն վերջին տարիներին Հայաստանում տարածված տարօրինակ վիրուսները, ալերգիաները և հիվանդությունները, որոնք նախկինում չեն հանդիպել մեզ մոտ, սակայն հիմա սարսափելի տարածված են, ենթադրել է տալիս, որ Հայաստանը «երրորդ աշխարհի» շատ երկրների նման դարձել է փորձադաշտ որոշ ուժերի և դեղագործական կորպորացիաների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել