Tert.am-ը գրում է.

Խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակում, ի թիվս այլ ընկերությունների, հայտնվել են նաև  հանքարդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններ: Սակայն, Tert.am-ի հետ զրույցում, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն, անդրադառնալով, թեմային նշեց, որ խոշոր հարկատուների ցուցակին նայելով՝ դժվարանում է արձանագրել,  թե շեշտակի առաջընթաց կա հարկային ոլորտում: Միևնույն ժամանակ նա դեմ չէ այն տեսակետին, որ որոշ դրական երևույթներ եղել  են, ավելին՝ հիշեց, որ հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հետ կապված վերջերս որոշ համաձայնագրեր են ստորագրվել:

 
«Հուսով եմ՝ հարկային խնդիրներն էլ են արդեն լավ լուծվում, քանի որ նախկինում շատ վատ էր լուծվում: Հուսով եմ նաև, որ շարունակություն կունենա, քանի որ ընդերքից հանել վաճառելը շատ մեծ շնորհք չի պահանջում, սա Հայաստանի Հանրապետությունը կողոպտելու ձևերից մեկն է: Եթե սրա հաշվին է տնտեսությունն աճում, զարգանում, ապա մենք խնդիր ունենք: Իշխանությունները պետք է մտածեն այն մեխանիզմների մասին, որ վերամշակվի այդ հումքը, որ արտադրություն ստեղծվի, ավելացված արժեք ձևավորվի, որ աշխատատեղ ստեղծվի»,- ասաց նա:
 

Տնտեսագետը շեշտեց, որ տնտեսական զարգացման պարզունակ, դասագրքային ճշմարտություն կա՝ երկիրը կարող է զարգանալ ներքին հնարավորություններն օգտագործելով: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում արտահանվող հումքը պետք է վերամշակվի և վերջնական արտադրանքի տեսքով արտահանվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել