Shamshyan.com֊ը գրում է․

Օգոստոսի 13-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով: 

Երևան քաղաքում` Օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել