Վերջին գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ խելացի կինը կարող է ոչ միայն երկարացնել տղամարդու կյանքը, այլև տարեց ժամանակ պաշտպանել ծերունական թուլամտությունից:

«Ծերունական թուլամտություն. ինչպե՞ս դրանից պաշտպանվենք» հանրային քննարկման ժամանակ Աբերդինի համալսարանի Բժշկության և կենսաբանական գիտությունների քոլեջի հոգեբուժության պատվավոր պրոֆեսոր Լոուրենս Ուոլլին ասաց. «Մեր որդիները երեխա ժամանակ երբեք մեզնից չեն լսում, որ եթե իսկապես ուզում են երկար ապրել, նախևառաջ պետք է իրենց համար կյանքի խելացի ուղեկից գտնեն: Ծերունական թուլամտությունից ավելի լավ պաշտպանություն չկա, քան սուր միտքը»:

Նրա խոսքերն ուսումնասիրության վրա են հիմնված:

Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ խելացի կին ընտրած տղամարդիկ, որպես կանոն, ավելի երկար և լիարժեք կյանք են ապրում և ավելի պակաս է տարեց ժամանակ Ալցգեյմերի հիվանդությամբ կամ ծերունական թուլամտությամբ տառապելու հավանականությունը:

Հետազոտողներին ապշեցրեց, որ խելացի կանանց հետ ամուսնացած տղամարդիկ նույնիսկ ծերունական թուլամտության նշանների առկայության դեպքում ուղեղի սքանավորման ժամանակ հաճախ չեն դրսևորում այդ հիվանդության ոչ մի նշան: Թեստերը ցույց տվեցին, որ նրանք առանձնանում են մտքի ակտիվությամբ և լիովին պատասխանատու են իրենց խոսքերի և արարքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել