Tert.am-ը գրում է.
 Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեմս ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի շարունակում է կարևոր համարել  Վիեննայի՝ ԼՂ հիմնախնդրում վստահության մեխանիզմներ ստեղծելու պայմանավորվածությունները: Սակայն Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ հակառակ միջազգային հանրության ցանկություններին, Ադրբեջանը շարունակելու է ոչ կառուցողական քաղաքականություն վարել:

«Մենք էլ ենք ասում, որ վստահության մեխանիզմներ պետք է ստեղծվեն, շփման գծում դիտորդների թիվն ավելանա և այլն: Դրական է ամերիկացի համանախագահի հայտարարությունը, սակայն մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է իր գիծն առաջ տանել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը: Նա «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների հետ զրույցում հույս էր հայտնել, որ առաջիկայում այս ուղղությամբ կարվեն որոշակի քայլեր. «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ ամբողջական ապառազմականացման հասնել, չնայած, որ դա շատ ցանկալի է, սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»,- ասել էր նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել