Tert.am-ը գրում է.
Ցանկացած զենք վտանգավոր է և դրա վտանգավորությունը կախված է նրանից, թե ով, որտեղ, երբ և ինչ պայմաններում է կիրառում այն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պե՞տք է անհանգստանալ նրանից, որ Ադրբեջանը ձեռք է բերել «Սոնցեպյոկ» զինատեսակը:

«Ցանկացած զենք, սկսած խոհանոցային դանակից, իրենից վտանգ է ներկայացնում: Երբ երեխաներն օրինակ մի տարածքում են, որտեղ դանակ կա, ծնողները հետևում են, անընդհատ նայում են, որ դանակն ու երեխաներն իրենց աչքի առաջ լինեն, որ չվնասեն իրենց»,- ասաց Վիտալի Բալասանյանը: 

Նա նշեց, որ զենքի վտանգավորությունը կախված է դրա օգտագործման ձևից: «Եթե խոհանոցային դանակը մենակ խոհանոցում ես օգտագործում՝ աղցան ես կտրատում, դա նորմալ է, բայց այդ նույն դանակը կարող է մարդ սպանելու զենք դառնալ»,- ասաց Վիտալի Բալասանյանը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել