Life.tert.am-ը գրում է.
 ATV հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի մեկնաբան Մարիաննա Հակոբյանի սիրելին` Հրաչը, անակնկալ ձևով ամուսնության առաջարկություն է արել Մարիաննային։ Tert.am Life–ի հետ զրույցում լրագրողուհին նշեց, որ իր համար անսպասելի էր այդ քայլը։

«6 տարի է մենք ընկերություն ենք անում, բայց այս մասին  ոչ մի լուսանկար չեմ հրապարակել կամ գրառում կատարել։ Հանրային դեմք լինելով հանդերձ` միշտ փակ եմ պահել իմ անձնականը։ Ամբողջ այս  տարիներն այնքան ռոմանտիկ են ուղեկցվել, որ վախեցել եմ անգամ բարձրաձայնել այդ երջանկության մասին։ Երեկվանից այնքան շոկային իրավիճակ էր ինձ մոտ, որ դողէրոցք մեջ եմ մինչև հիմա։ Ես ընդհանրապես չէի սպասում, քանի որ կիրակի օրը Հրաչն իր ընտանիքի հետ պետք է մեր տուն գար։ Նշանադրության արարողությունը պետք է լիներ։ Մտքովս անգամ չէր անցնում, որ մինչև այդ Հրաչն անակնկալ կանի։ Այնպես էր ամեն մանրուք մտածել, որ չեմ կռահել։ Այնքան զանգեր էր ստանում, իրեն տարօրինակ պահում, իսկ ես լրագրողին բնորոշ հարցախեղդ էի անում։ Նա ամեն անգամ տարբեր պատասխաներ էր տալիս իրար հակասող, բայց գլխի չէի ընկնում, թե ինչ է կատարվում»,– պատմեց Մարիաննան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել