Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը ներառված է նաեւ ազգային տոնացույցում եւ նշվում է որպես մայրության եւ գեղեցկության օր: Մայրությունը Աստվածային շնորհ է եւ մեծագույն պարգեւ, կնոջ կյանքի գլխավոր իմաստն ու բարձրակետը: Մայրության դերը բարձրացրած ժողովուրդները հասել են լուրջ նվաճումների. Օրինակ՝ միջնադարյան Գերմանիայում բողոքականները կանանց հորդորում էին մայրանալ եւ հավատացնում, որ նրանց մեղքերը կներվեն երբ երեխա ունենան: Մայրերը, այդ թվում՝ միայնակները Գերմանիայում ունեին հանրային արտոնյալ դիրք: Առաջին հերթին այս մտածողության շնորհիվ գերմանացին դարձավ Եվրոպայի ամենամեծ ներուժ ունեցող ժողովուրդը: Իսկ ահա 16-րդ դարում Հնդկաստանում ստեղծված Սիկհ ժողովուրդը առաջին հնդկական ժողովուրդն էր, որը կանանց սոցիալապես հավասարեցրեց տղամարդկանց: Նրանք բարձրացրին կնոջ եւ մայրության դերը, որի շնորհիվ կարճ ժամանակում հասան մշակութային լուրջ ձեռքբերումների եւ կառուցեցին աշխարհում միակ ոսկյա տաճարը: 
Գեղեցկությունը սերտորեն կապված է մայրության հետ, որովհետեւ գեղեցկության առաջին չափանիշը մայրն է: Մայրական սերը բացառապես անշահախնդիր է, իսկ մայրերի նկատմամբ սերը թերեւս ամենավեհ զգացմունքն է: Մայրերի նկատմամբ սիրալիր վերաբերմունքը պարտադիր նորմ է արժանապատիվ մարդկանց համար: Մի խոսքով, աշխարհի ամենահայտնի և ամենակարևոր անձնավորությունը մայրն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել