Aysor.am-ը գրում է.

Սարգիս Վարդանյան անուն-ազգանունը մեր ընթերցողին գուցե դեռևս շատ բան չասի, բայց այ «Բանակումի» Արտյոմն արդեն վաղուց սիրելի ու ճանաչելի է բոլորի կողմից: Ի դեպ, Սարգիսն իրական կյանքում էլ ծառայել է. Կարմրաքարում է եղել, Առանձին հետախուզական գումարտակում: Սերիալի ուժեղ ու արդար տղան այսօր իր հերթական հաջողություններն է գրանցում, բայց այս անգամ արդեն սպորտի բնագավառում:

Հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Սարգիսը փայլուն հաղթանակ տարավ ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ՝ խոստանալով, որ նման հաղթանակները բացառիկ չեն լինելու:

Aysor.am-ի զրուցակիցը Սարգիս Վարդանյանն է:

- Սարգիս, գրեթե մեկ ամիս առաջ Թուրքիայում կայացած խառը մենամարտերի «ACB 64 Young Eagles19» աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ տարաք ազգությամբ թուրք մարզիկի նկատմամբ: Կարևորո՞ւմ եք այն հանգամանքը, որ Ձեր հակառակորդն ազգությամբ թուրք է, թե՞ դիմացինի ազգային պատկանելությունը սպորտում նշանակություն չունի:

- Այս դեպքում նշանակություն ունի, քանի որ պատասխանատվությունդ ավելի է մեծանում: Դա միայն իմ հաղթանակը չէր, այլ՝ բոլորինս: Եթե գնացել հասել էի իրենց հող, ուրեմն պետք է նաև հաղթեի: Այլընտրանք չկար ինձ համար: Բայց, անկախ ամեն ինչից, պետք է դիմացինիդ հարգես ու նրա ուժերը ճիշտ գնահատես:

- Պարտվելու մտավախություն չունեի՞ք:

- Ո՛չ, նույնիսկ պլանավորել էի, որ մենամարտը շատ ավելի շուտ ավարտեմ՝ 1-ին, 2-րդ ռաունդում, բայց շտապելս ինձ խանգարեց: Մենամարտերի ժամանակ չպետք է սևեռվես արագ հաղթանակ ունենալու մտքի վրա, դա խանգարում է: Ի դեպ, եթե իրենք 3-4 վայրկյան էլ երկարացնեին մենամարտը, նոկաուտ էր գրանցվելու, բայց դա իրենց ձեռք չէր տալիս, քանի որ մենք դրամական խոշոր պարգև կստանայինք... Բայց ոչինչ, բացարձակ առավելությամբ ենք հաղթել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել