Panorama.am-ը գրում է.
 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փոխնախարար  Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ նախօրեին Արարատի և Արմավիրի մարզերում հետևել մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին և ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը:
 Գյուղնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այցի սկզբում նախարարը եղել է «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում: Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն արդեն մեկնարկել են և ընթանում են առանց խոչընդոտների: Ավելացել են գործարանի արտադրական ծավալները, մասնավորապես, ընթացիկ տարում մթերվել է առավել քան 1500 տոննա ծիրան, ինչը շուրջ  50%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Նրա խոսքով` ընկերությունը հետաքրքրված է վերամշկող ընկերություններին մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով, ինչը նրա համոզմամբ, հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել մթերումների դիմաց վճարումների իրականացման գործընթացը:
Արարատում նախարարն այցելել է նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ, որտեղ ընթացքի մեջ են լոլիկի, սմբուկի, բամիայի և բանջարեղենի այլ տեսակների մթերման աշխատանքները: Իգնատի Առաքելյանն ընկերության գործադիր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել մթերման աշխատանքներին, ընկերության հնարավորություններին:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Արմավիրի մարզ, այցելել «Իջևանի գինու գործարան» ԲԲԸ-ի Արմավիրի արտադրամաս, որը հիմնականում մասնագիտացված է պահածոների, հյութերի, մուրաբաների արտադրության ոլորտում: Ընկերության գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը նշել է, որ իրենց արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում  Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, եվրոպական երկրներ, փոքր քանակությամբ` նաև Չինաստան: Ըստ Ատոմ Եգորյանի` յուրաքանչյուր տարի ընկերությունում գրանցվում է ավելի քան 40% արտադրական աճ: Նա նույնպես կարևոր է համարել մթերման դիմաց մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, որից մտադրված է օգտվել հատկապես խաղողի մթերման ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել