Tert.am-ը գրում է.

Հայ-իրանական հարաբերություններում նոր որակ է նկատվում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ նկատելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը ներկա չէր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա դժվարացավ ասել՝ Իրանի կողմից Ալիևին հրավեր չի՞ եղել, թե՞ Ալիևը չի ընդունել, սակայն նկատեց, որ անկախ ամեն ինչից սա մեսիջ ունի իր մեջ: Քաղաքագետը ցավով խոստովանեց, որ հայկական ԶԼՄ-ներն իրանական կողմից եկող մեսիջներին մեծ ուշադրություն չեն դարձնում:

«Իրանի և ՀՀ նախագահների հանդիպումը պաշտոնական բանակցություններ չէին, բայց աշխատանքային հանդիպում էր: Այնտեղ ասվել են խոսքեր, որոնք այլ բանի հետ չես կարող կապել, քան Արցախի հակամարտության: Իրանն ասում է, որ իրենք առաջնային շահ են համարում, որ Իրանի հյուսիսային սահմանին հարակից տարածքներում կայունության ու խաղաղության հաստատումը: Սա վերաբերում է մեր հակամարտության գոտուն, սա ոչ մի ուրիշ բան չէ, քան Արցախի հիմնահարցի ու կարգավորման գործընթաց: Հավանաբար, իրանական կողմը նման բան է ասել, որ Պուտինը նման հանձնարարական տա Ալիևին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել