Արևայրուքը, ալկոհոլը և ծխախոտը երիտասարդության բոլորին հայտնի թշնամիներն են: Բայց վաղ կնճիռներ կարող են առաջացնել ոչ միայն վնասակար սովորությունները, այլև «անմեղ» սովորությունները: 

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 6 «անմեղ» սովորություն, որոնց պատճառով սարսափելի կկնճռոտվեք:

Խողովակներ

Մինչև դուք փորձում եք ատամները պաշտպանել մուգ ըմպելիքների հետքերից, բերանի շուրջը փոքր կնճիռներ են առաջանում: Դուք ինտենսիվորեն սեղմում եք շուրթերը, ինչը մաշկին դուր չի գալիս:

Կոնտակտային լինզաներ

Նույնիսկ եթե դրա հետ վարպետորեն եք վարվում, դժվար թե կարողանաք խուսափել աչքերի շրջակա նուրբ և բարակ մաշկի հետ շփումից: Այդ մեխանիկական ազդեցությունը հանգեցնում է այդ հատվածում կնճռների առաջացման:

Կողքի կամ փորի վրա քնել

Կնճիռներ են առաջանում դեմքին, պարանոցին և լանջաբացվածքի հատվածում: Դրանք տարիքի հետ խորանում են: Մաշկաբանները և կոմսետոլոգները միաձայն խորհուրդ են տալիս մեջքի վրա քնել: Եթե այդ դիրքում չեք կարողանում քնել, գոնե մետաքսյա անկողնային սպիտակեղեն նախընտրեք: Այն նվազագույնի կհասցնի մաշկի շփումը:

Երկարատև աշխատանք մոնիտորի առջև

8 ժամ աշխատում եք նոութբուքով, 2 ժամ սմարթֆոնով եք զբաղվում, 1 ժամ՝ հեռուստացույցով: Այս խելացի մեքենաները վնասում են գեղեցկությանը՝ կնճիռներ են առաջանում պարանոցի և կզակի սահմանին: Պարբերաբար դեմքի մարզանք արեք, մերսեք խոցելի հատվածը:

Ջեռուցիչներ

Կենտրոնական ջեռուցումը և ջեռուցիչ սարքերը ցրտին մեր գլխավոր թշնամին են: Դրանք չորացնում են մաշկը, մազերը, արագացնում են ծերացումը: Պարզապես շատ ջուր խմեք, խոնավեցնող քսուք քսեք:

Անյուղ դիետա

Ձուկը, ձիթապտղի յուղը և ընկուզեղենը պարունակում են ճարպային թթուներ, որոնք պատասխանատու են մաշկի, ընդհանուր օրգանիզմի առողջության համար: Դրանք հակաօքսիդանտ են, օգնում են յուրացնել սննդանյութերը և վիտամինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել