Կար ժամանակ, երբ կուսակցական մեդիապայքարը կարդալիս մտահոգվում էի, թե ոնց կարելի է միմյանց հայհոյել, վիրավորել, միմյանց «ջգրու» պետությանը վնասող բաներ գրել և այլն։ Բայց դա շատ վաղուց էր. փորձի հետ մտահոգությունն անցավ։

Հիմա, երբ կարդում եմ անցյալի թերթերը, ասենք՝ 20-25, երբեմն՝ 100 տարի առաջ տպվածները, տեսնում եմ, որ արևի տակ ոչինչ չի փոխվել, ու կուսակցությունների գործելակերպը մնացել է բառացիորեն նույնը՝ շուրջբոլորը քարոզչություն է, որտեղ ճիշտն ու սխալը, փաստն ու կեսճշմարտությունը տարբերելը բավականին դժվար է։ Նույնն էլ սոցցանցում է։

Մամուլն էդպիսին է, ու ցավոք, միջին վիճակագրական մարդը շանս չունի, խաբվելու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել