Վիտամինների հիանալի բնական աղբյուրներից մեկը չիչխանն է (облепиха), որի օգտակար հատկությունները ներկայացնում ենք ստորև․

Չիչխանի օգտակար հատկությունները

1. Նյարդային համակարգ

Չիչխանի պտուղներում և ճյուղերում պարունակվում է սերոտոնին՝ նյութ, որը նյարդային համակարգի գործունեությունը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում։ Բացի այդ՝ մասնագետները պնդում են, որ չիչխանում պարունակվող վիտամինները կարող են կանխարգելել աթերոսկլերոզը և տարիքի պատճառով առաջացող մտավոր ունակությունների փոփոխությունները։

2. Մաշկ և վերքեր

Չիչխանի յուղը հայտնի է իր բակտերիցիդ հատկանիշներով, որոնց շնորհիվ այն օգնում է բուժել մաշկի և լորձաթաղանթների վերքերը։ Չիչխանի հատիկներով խորհուրդ է տրվում նաև մշակել վնասված մաշկը ցրտահարությունից և այրվածքներից հետո։

Չիչխան ուտելն էլ է մաշկի համար օգտակար. դրանում պարունակվող կարոտինը, Е եւ F վիտամինները և այլ նյութերը կարգավորում են մաշկի նյութափոխանակությունը և այն ավելի գեղեցիկ ու առողջ են դարձնում։

3. Շնչառական համակարգ

Չնշառական համակարգի համար չիչխանը նույնպես օգտակար է. սուր և խրոնիկ լարինգիտի և ֆարինգիտի ժամանակ խորհուրդ է տրվում լորձաթաղանթները չիչխանի յուղով մշակել և ինհալացիաներ անել։ Կա կարծիք, որ այդ ինհալացիաները նաև օգնում են ձմռանը կանխարգելել շնչառական օրգանների վարակները։

4. Պոտենցիա

Որոշ մասնագետներ պնդում են, որ չիչխանում պարունակվող նյութերը (մասնավորապես՝ В վիտամինը) լավ են ազդում պոտենցիայի վրա, այդ իսկ պատճառով տղամարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում անպայման չիչխան և չիչխանի յուղ ներառել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել