Պետք է ձգտել մարդկանց վերաբերվել հարգանքով՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք, ինչ տեսք ունեն: Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են իրավիճակներ. որոնք խորը հետք են թողնում նրա արտաքինի վրա, և դա դեռ մարդու մասին դատելու պատճառ չէ: Ներկայացնում ենք մարդկային վեհ արարքի մասին վկայող մի հուզիչ պատմություն:

 

Մի անգամ ռեստորան մտավ մի թափառական մարդ: Ասել, որ նրան ոչ ոք չցանկացավ սպասարկել, նշանակում է ոչինչ չասել: Միայն մի մառուցողուհի ժպիտը դեմքին մոտեցավ նրան, ասես մշտական և կարևոր հյուրի էր դիմավորում: Անկեղծ պատրաստակամությամբ նա կատարեց անտուն մարդու պատվերը՝ նույնիսկ հույս չունենալով, որ տղամարդը կվճարի: Տղամարդու հեռանալուց հետո աղջիկը զարմանքով նկատեց, որ նա 100 դոլար թեյավճար է թողել իրեն:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ «տնանկն» իրականում այդ ռեստորանի տերն էր, որ որոշել էր նման ձևով ստուգել իր աշխատողներին և հայտնաբերել նրանցից լավագույնին:

Արժե մտածել այս պատմության շուրջ և հիշել հայտնի ասացվածքը՝ լավություն արա և ջուրը գցիր:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել