Շուրջ 12 տարի Իրանի մայրաքաղաք Թեհրանը ղեկավարում էր պահպանողական գործիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը մասնակցել է նախագահական վերջին երեք ընտրություններին, իսկ վերջին ընտրությունների ժամանակ Հասան Ռուհանիի հիմնական մրցակիցներից մեկն էր, որը վճռական պահին հօգուտ մյուս պահպանողական գործչի՝ Էբրահիմ Ռայիսիի, հանեց իր թեկնածությունը:
Հասան Ռուհանիի՝ տնտեսական հարցերով խորհրդական, 66-ամյա Մոհամմադ Ալի Նաջաֆիին (ծնունդով Թեհրանից է) հաջողվել է ստանալ Թեհրանի ավագանու 21 անդամի վստահության քվեն և առաջիկայում կդառնա Թեհրանի 16-րդ քաղաքապետը:
Նախագահական և խորհրդարանական ընտրություններին Թեհրանի ընտրազանգվածը միշտ որոշիչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար Թեհրանում ձևավորվող բարեփոխական նոր իշխանությունը մեծ աջակցություն կարող է ցուցաբերել Հասան Ռուհանիի ձևավորած նոր կառավարությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել