Tert.am-ը գրում է.
Պոլսո պատրիարքի թեկնածուների անունները դեռևս հայտնի չեն․ այս մասին Tert.am-ին հայտնեց Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ նշելով, որ շրջանառվող անունները գուցե փոխվեն, դեռ թեկնածուների պաշտոնական անունները որոշված և հայտարարված չեն:

Նրա խոսքով՝ դեռ նամակ են ուղարկել Ստամբուլի նահանգապետարան՝ նշելով, որ ցանկանում են ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 13-ին: «Դեռ պետությունից պատասխանն ենք սպասում: Բացի այդ, պետությունից նաև կանոնադրություն ենք սպասում: Եթե մեր առաջարկած ամսաթիվը պետությունն ընդունի, Ներքին գործերի նախարարությունն ընտրությունների անցկացման կանոնադրություն պետք է ուղարկի: Կանոնադրությունն ուղարկվելուց հետո թեկնածուների անունները կհայտարարվեն»,- ասաց նա: 

Նա ընդգծեց, որ չնայած բնական թեկնածուների՝ իր, Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի, պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանի, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանի անուններն են շրջանառվում, սակայն   դեռևս խոսել նրանց առաջադրվելու մասին, շուտ է: «Իրենք խոսել են, որ թեկնածու են, կամ չեն: Բայց դեռ պաշտոնապես հայտարարված չեն անուններ: Հնարավոր է, որ բացի քննարկվողներից, այլ անուններ էլ լինեն»,- ասաց նա: 

Այս պահին Պոլսո պատրիարքարանում սպասում են նահանգապետարանից պատասխանի: Սահակ Մաշալյանի խոսքով՝ սպասումները դրական են, քանի որ Թուրքիայի նախագահի կողմից էլ է հնչել կարծիք, որ պետք է Պոլսո պատրիարքի ընտրություններն անցկացվեն: Թե երբ կպատասխանի նահանգապետարանը, Պոլսո պատրիարքարանի եկեղեցական խորհրդի ատենապետը դժվարացավ պատասխանի: Միայն նշեց, որ եթե երկու ամսվա ընթացքում պատասխան չլինի․ պետք է հետևողական լինեն այն ստանալու հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել