Tert.am-ը գրում է.
Հնդկաստանի քաղաքացի Վարինդեր Սինգհին կազմակերպել է Հնդկաստանի քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի ՀՀ: ՀՀ քաղաքացի Աննա Էլոյանն էլ կեղծ փաստաթղթեր է տրամադրել դեսպանատանը և նպաստել 14 հնդիկի անօրինական միգրացիային Հայաստան:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Վարդան Աբրահամյանին:

Վարինդեր Սինգհին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղյակ լինելով Հնդկաստանի քաղաքացիների կողմից ՀՀ գալու ցանկությունների մասին, շահադիտական նպատակներով կազմակերպել է վերջիններիս անօրինական միգրացիա դեպի ՀՀ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել