Tert.am-ը գրում է.
Քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր վերաբերմունքը արցախյան հակամարտության կարգավորման նկատմամբ, հարցը չի լուծվի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Մինչև Ադրբեջանն իր ներքին հարցերը չլուծի, մինչև Ադրբեջանը չփոխի իր քաղաքականությունը ոչ միայն արցախյան հակամարտության, այլև՝ հարևան պետությունների նկատմամբ, դժվար թե մոտ ժամանակներս, առաջիկա տարիներին, որևէ հարց լուծվի»,- ասաց նա:

- Պարո՛ն Բալասանյան, ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը փակուղում է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել բանակցությունները փակուղուց հանելու համար:

- Բանակցային գործընթացը, այնպիսին, ինչպիսին կա, այս ֆորմատով աշխատանքը շարունակելը միանշանակ որևէ արդյունք չի տա: Մինչև Ադրբեջանն իր ներքին հարցերը չլուծի, մինչև Ադրբեջանը չփոխի իր քաղաքականությունը ոչ միայն արցախյան հակամարտության, այլև՝ հարևան պետությունների նկատմամբ, դժվար թե մոտ ժամանակներս կամ առաջիկա տարիներին, որևէ հարց լուծվի:

- Ստացվում է, որ ԼՂ հակամարտությունը կախված է Ադրբեջանի՞ց:

- Մարդ պետք է ցանկություն ունենա, որ իր հետ նստես որևէ ծրագրի շուրջ խոսես: Եթե դիմացինդ անկանխատեսելի է, դժվար է նրա հետ բանակցելը, երկխոսելը: Նույնը Ադրբեջանի պարագայում է: Ադրբեջանը վտանգավոր թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականություն է վարում, բայց ժամանակն առաջ է գնում, միջին դարը չէ: Պատկերացնո՞ւմ եք՝ Ադրբեջանում հիմա ինչ է կատարվում: Այնտեղ խայտառակ վիճակ է: Ադրբեջանում մի քանի ազգություն է ապրում, էթնոսներ կան, բայց այդ ամենը հաշվի չի առնվել, իրենց անձնագրերի մեջ գրված է՝ ադրբեջանցի, այդ մարդկանց ազգային պատկանելիությունը ոտնահարվել է: Ու ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող ենք մենք նման երկրի իշխանությունից դրական ակնկալիքներ ունենալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել