Օգոստոսի 12-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 12-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել