Tert.am-ը գրում է.

HBO-ի համակարգերի վրա վերջերս հարձակում գործած և այդ թվում «Գահերի խաղը» հեռուստասերիալին առնչվող տվյալներ գողացած հաքերներն էլեկտրոնային նամակ են հրապարակել, որում ամերիկյան մալուխային հեռուստատեսային ցանցը նրանց 250.000 դոլար է առաջարկել որպես «պարգևավճար»: Այդ մասին հայտնել է Variety ամսագիրը:
HBO-ն առաջարկել է գումարը ծրագրի շրջանակներում, որտեղ մասնագետները պարգևատրվում են կիբեռանվտանգության թերություններ հայտնաբերելու համար:
Մալուխային հեռուստատեսային ցանցի հետաքննությանը մոտ աղբյուրի խոսքով՝ նամակը թույլ էր տալիս ընկերությանը որոշ ժամանակ շահել, մինչ այն կգնահատեր իրավիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել