Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Արցախի հետ սահմանամերձ ադրբեջանական գյուղերի բնակիչները շարունակում են Ադրբեջանի իշխանությունների համար կենդանի վահան մնալ, զինվորականները թաքնվում են նրանց մեջքի հետևում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ անդրադռանալով voskanapat.info–ի կողմից հրապարակած Ադրբեջանի ՊՆ բարոյական և հոգեբանական վերապատրաստման և հասարակայնության հետ կապերի ղեկավար, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևի նամակին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:

Նամակում գեներալը պատմում է, որ Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում բնակչության և զինվորների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում գյուղացիների հետ ռազմատեխնիկայի տեղակայման հետ կապված և անհրաժեշտ է Ալխանլու գյուղում կտրուկ նվազել քաղաքացիների և զինծառայողների շփումը: Գեներալը նամակում առաջարկել է բնակիչների հետ տանել բացատրական աշխատանքներ տանել, ինչպես նաև փոխել գյուղում տեղակայված հրետանավորների անձնակազմը: Գեներալն ընդգծում է, որ լարվածությունն առաջացել է հուլիսի 4-ին հայկական ուժերի պատասխան կրակի հետևանքով Ալխանլու գյուղում երկամյա երեխայի մահվանից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել